Տարածաշրջանային

Վրաստանի բնակիչների մեծամասնությունը պաշտպանել Է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի բնակիչների մեծամասնությունը պաշտպանել Է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կատարած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, որոնք ներկայացվել են սեպտեմբերի 5-ին, հարցման մասնակիցների 62 տոկոսը պաշտպանել Է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության կապակցությամբ կառավարության առաջադրած նպատակը: Դրա հետ մեկտեղ հարցվածների 9 տոկոսը դեմ Է արտահայտվել ՆԱՏՕ-ին երկրի անդամագրմանը, 25 տոկոսը հայտարարել Է, որ չգիտի այդ հարցի պատասխանը, իսկ 4 տոկոսը հրաժարվել Է պատասխանել:

Հարցին՝ «Երբ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ», հարցվածների 54 տոկոսը պատասխանել Է՝ չգիտեմ, 26 տոկոսի կարծիքով՝ երկիր դաշինքին կմիանա 2014 թվականից հետո, 10 տոկոսի կարծիքով՝ երբեք, 7 տոկոսի կարծիքով՝ եկող տարի:

Ինչ վերաբերում Է Եվրամիությանը Վրաստանի միանալուն, հարցման մասնակիցների 68 տոկոսը պաշտպանել Է երկրի կառավարության` եվրոպական ինտեգրացմանն ուղղված քաղաքականությունը, 5 տոկոսը բացասական պատասխան Է տվել, 24 տոոկսը պատասխանը չգիտի, եւ 3 տոկոսը հրաժարվել Է պատասխանել հարցին:

Հետազոտական աշխատանքները կատարվել են հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 12-ը Վրաստանի ողջ տարածքում: Ընդամենը հարցմանը մասնակցել Է 2038 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում