ՌԱԿ դիվանի անդամները կառավարության ղեկավարին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության վարչության գործադիր մարմնի՝ դիվանի ներկայացուցիչներին՝ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:«Ուրախ եմ, որ Ռամկավար ազատական կուսակցությունն սկսել է վերամիավորման և ուժերի համախմբման գործընթաց: ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի մեր ավանդական կուսակցությունները լինեն ուժեղ, համախմբված, որովհետև դա հայ ժողովրդի ինքնակազմակերպման կարևորագույն միջոցներից մեկն է: Ավանդական կուսակցությունների ցանկացած պառակտում չի բխում մեր ժողովրդի շահերից»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը նշել է, որ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի ՌԱԿ-ի դերակատարությունը Հայաստանի քաղաքական դաշտում բարձրանա:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված և ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել կուսակցության առաջիկա ծրագրերը և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, այդ թվում մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: ՌԱԿ վարչության գործադիր մարմնի ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրենց գործունեությամբ նպաստել Հայաստանի առաջընթացին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև օլիգոպոլ երևույթների դեմ պայքարին:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձ են կատարել սիրիահայերի կողմից Հայաստանում ներդրումների իրականացման գործընթացներին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին, մասնավորապես, վերջիններս կարող են իրենց բիզնես ծրագրերը ներկայացնել Զարգացման հայկական գործակալություն և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ օգնություն:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը սիրիահայերին օժանդակելու նպատակով վերջիններիս ազատել է բազմաթիվ ընթացակարգային ռեժիմներից և վարչարարական գործողություններից:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր քայլերին առնչվող հարցեր:

Հայերեն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք