Միջազգային

Ատոմակայաններից լիակատար հրաժարումը Ճապոնիայից կպահանջի ավելի քան 640 մլրդ դոլարի ներդրումներ

2 րոպեի ընթերցում

Ատոմակայաններից լիակատար հրաժարումը Ճապոնիայից կպահանջի ավելի քան 640 մլրդ դոլարի ներդրումներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմակայանների փոխարեն Էներգիայի նոր վերականգնվող աղբյուրների զարգացումը մինչեւ 2030 թվականը Ճապոնիայից կպահանջի 50 տրիլիոն իենի (ավելի քան 640 մլրդ դոլարի) ներդրումներ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, այս հաշվարկները ներկայացվել են երկրի Էներգետիկական քաղաքականության բարեփոխմամբ զբաղվող նախարարների՝ սեպտեմբերի 5-ին Տոկիոյում կայացած խորհրդակցությունում: Հանդիպման մասնակիցները հաստատել են, որ այդ բնագավառում նոր ռազմավարությունը պետք Է վերջնականապես մշակված լինի մինչեւ սեպտեմբերի 10-ը:

Արեւային Էլեկտրակայանների եւ Էներգիայի Էկոլոգիապես անվտանգ այլ աղբյուրների ներդրման բնագավառում նոր մասշտաբային ներդրումներից բացի, ատոմակայանների փակումը Ճապոնիայում կբերի այն բանին, որ 2030 թվականին երկրի բնակիչները հարկադրված կլինեն կրկնակի ավելի շատ վճարել իրենց բնակարանների լուսավորության, ջեռուցման եւ օդորակման համար:

Անցալ տարվա մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո Ճապոնիայում մեկը մյուսի հետեւից փակվեցին գրեթե բոլոր ատոմակայանները: Դրանցից մի քանիսն անվտանգության լրացուցիչ թեստեր են անցնում, մյուսները տեխնիկական զննումից հետո թույլ չեն տալիս գործարկել տեղական իշխանության մարմինները, որոնք ստիպված են հաշվի նստել բնակչության հակաատոմային տրամադրությունների հետ: Ներկայում Ճապոնիայում գործում են միայն երկու առեւտրային ատոմային ռեակտորներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում