Աֆղանստանի հարավարեւելյան շրջանում ՆԱՏՕ-ի ուղղաթիռ Է կործանվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հարավարեւելյան շրջանում սեպտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի ուղղաթիռ Է կործանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի կոալիցիոն զորքերի ներկայացուցչին:
Ուղղաթիռի աղետի հետեւանքով երկու մարդ Է զոհվել: Տեղի ունեցած համար պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը: Մինչդեռ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ ավիաաղետի պատճառը դեռեւս պարզված չԷ:
Թալիբներն իրենց թվիտերում պնդում են, որ դա այն երկու ուղղաթիռներից միայն մեկն Է, որոնք իրենց կողմից սեպտեմբերի 5-ին խփվել են Լոգարի նահանգի շրջանում: Նրանք նաեւ հայտարարում են, որ խոսքը 21 զոհված «զավթիչների» մասին Է: ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչներն այս հայտարարությունը չեն մեկնաբանել:
Լոգարի նահանգի վարչակազմը հաղորդել Է, որ տարածքը, որտեղ խփվել Է ուղղաթիռի, գրեթե ամբողջովին գտնվում Է թալիբների հսկողության ներքո: