1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մավրիտանիան Լիբիայի իշխանություններին է հանձնել Մուամմար Քադաֆիի իշխանության ժամանակ հետախուզության նախկին ղեկավար, Քադաֆիի մտերիմ ընկեր Աբդ Ալլահ աս Սանուսիին:Այս մասին սեպտեմբերի 5-ին տեղեկացրել է Մավրիտանիայի պետական հեռուստատեսությունը, որը, սակայն, մանրամասն տեղեկություններ Սանուսսի վերաբերյալ չի հաղորդել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Լիբիայի իշխանությունները երկար ժամանակ ջանքեր են գործադրել նրան Տրիպոլիին հանձնելու ուղղությամբ, եւ միայն 6 ամիս անց Մավրիտանիան համաձայնել է:
2011թ.-ի ամռանը Միջազգային քրեական դատարանը Սանուսիին ձերբակալելու հրամար էր արձակել` վերջինիս մեղադրելով Լիբիայի հեղափոխության ժամանակ մարդկության հանդեպ իրականացրած հանցագործությունների մեջ:
2012թ.-ի մարտին Մավրիտանիայի իշխանությունները Նուկաշոտի օդանավակայանում ձերբակալել են Սանուսիին` հայտաբերելով Մալիի քաղաքացիության կեղծ անձնագիր: