ԱՊՀ-ի սահմանապահների համար սահմանվել Է միասնական բարձրագույն պարգեւ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի մասնակից երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը բարձրագույն պարգեւ Է սահմանել նրանց համար, ովքեր պահպանում են Համագործակցության պետությունների սահմանները՝ «ԱՊՀ-ի երկրների պատվավոր սահմանապահ» մեդալը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է Խորհրդի համակարգող ծառայության նախագահ Ալեքսանդր Մանիլովը՝ ամփոփելով Խորհրդի նիստի արդյունքները:
Ղրղզստանում տեղի Է ունեցել ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 68-րդ նիստը:
«Խորհուրդն արդեն սահմանել Է իր խորհրդանիշները՝ օրհներգը եւ դրոշը»,-հայտարարել Է Մանիլովը: Նրա խոսքով՝ նիստի ընթացքում որոշումներ են ընդունվել 25 փաստաթղթերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Խորհրդի գործունեությանը:
«Հաշվի առնելով Մաքսային միության ստեղծումը, մենք մտադիր ենք հեռանկարային աշխատանք ծավալել: Մենք արդեն Եվրասիական հանձնաժողովի հետ կոնսուլտացիաներ ենք սկսել Մաքսային միության գործունեության կապակցությամբ»,-հայտնել Է նա: Բացի այդ, նիստի մասնակիցները որոշում են ընդունել ԱՊՀ-ի պետությունների սահմանապահ գերատեսչությունների համար կադրերի պատրաստման ու վերապատրաստման համատեղ համակարգի մասին:
Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստին մասնակցել են ԱՊՀ-ի բոլոր երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները, բացառությամբ Մոլդովայի եւ Թուրքմենստանի, որոնք, Մանիլովի խոսքով՝ չեն կարողացել գալ իրենց սահմանապահ գերատեսչությունների ղեկավարության փոխարինման պատճառով, բայց «ուղարկել են իրենց առաջարկներն ու հանձնարարականները»: