Մայր Աթոռը հրատարակել է «Գրից մինչև գիրք» գիրքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որը նվիրված է Ս. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 և հայ գրատպության 500-ամյակին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ծրագրի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է «Գրից մինչև գիրք» գիրքը՝ հեղինակությամբ բանասեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի ուսուցչուհի Մարո Խաչատրյանի: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, և գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչև հայ գրքի տպագրություն, մինչև մեր օրերը:
Գիրքը բաշխվել է ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներին՝ ծրագրի շրջանակում անկացվող հոբելենական հանդիսությունների կազմակերպման ընթացքում ուսուցիչներին և աշակերտներին աջակցելու համար: