Միջազգային

Հունաստանը մտադիր Է Գերմանիայից ռազմատուգանք պահանջել 7,5 մլրդ եվրոյի չափով

2 րոպեի ընթերցում

Հունաստանը մտադիր Է Գերմանիայից ռազմատուգանք պահանջել 7,5 մլրդ եվրոյի չափով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանը քննարկում Է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստական օկուպացիայի համար Գերմանիայից ռազմատուգանք գանձելու հարցը, քանի որ, ինչպես նշել Է երկրի ֆինանսների փոխնախարար Խրիստոս Ստայկուրասը, Հունաստանը երբեք չի հրաժարվել նման փոխհատուցման իրավունքից, հաղորդում Է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Բլումբերգ» գործակալությանը:

Հունաստանի ֆինանսների նախարարության հատուկ հանձնաժողովի հաշվարկների համաձայն՝ Գերմանիան դեռեւս շուրջ 7,5 մլրդ եվրո Է պարտք Աթենքին, գրում Է Digital Journal ինտերնետ-հրատարակությունը: Ավելի վաղ նշվում Էին 70 մլրդ եվրոյի կարգի գումարներ:

«Գերմանական պատերազմական տուգանքներն իրավաբանական տեսանկյունից բարդ հարց Է, որը պետք Է դիտարկվի միջազգային մակարդակով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,-ասել Է Ստայկուրասը՝ Հունաստանի խորհրդարանի նիստի ընթացքում:

Վերջին ընտրարշավի ընթացքում «Անկախ հույներ» կուսակցությունից պատգամավորները Աթենքին կոչ Էին անում Գերմանիայից փոխհատուցում պահանջել այն վնասի դիմաց, որ երկրին պատճառվել Է նացիստական բռնազավթման ընթացքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունաստանը հարկադրված Է եղել ֆինանսական միջոցներ փոխ տալ նացիստական Գերմանիային, որոնք չեն վերադարձվել Աթենքին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում