Արգենտինայի ԱԳ նախարարն այցելել է Էջմիածին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 5-ինընդունել է Արգենտինայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները սերտ զարգացում են ապրում` մաղթելով բազում նոր ձեռքբերումներ հայ-արգենտինյան բարեկամությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է նաև Արգենտինայի հայ համայնքին` մասնավորապես ընդգծելով, որ այն Սփյուռքի լավագույնս կազմակերպված և հզոր համայնքներից մեկն է: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս նախարարի, իր գնահատանքն է հայտնել Արգենտինայի իշխանություններին` հայ ժողովրդի հանդեպ տածած առանձնահատուկ վերաբերմունքի համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ցուցաբերվող զորակցության համար:

Իր հերթին, Արգենտինայի արտգործնախարարը, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, Նորին Սրբությանը փոխանցել է Արգենտինայի Հանրապետության նախագահի ողջույնները, ապա անդրադարձել 2011 թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Արգենտինա կատարած հովվապետական այցին: Հեկտոր Մարկոս Թիմերմանն իր խոսքում հույս է հայտնել, որ իր այցելությունը պիտի նպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Խոսելով Արգենտինայի հայ համայնքի մասին` նախարարն ընդգծել է, որ այն կարևոր դերակատարություն ունի երկրի զարգացման գործում:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ Տերը առաջընթացի ու բարօրության մեջ պահի Արգենտինային և նրա ժողովրդին:

Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն ու ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:

Հայերեն English Русский

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ