Հասարակական

Զարգացման եվրասիական բանկի աշխատակիցներն էկոլոգիական վերահսկողության տակ են վերցրել Հրազդանի կիրճը

1 րոպեի ընթերցում

 Զարգացման եվրասիական բանկի աշխատակիցներն էկոլոգիական վերահսկողության տակ են վերցրել Հրազդանի կիրճը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զարգացման եվրասիական բանկը սեպտեմբերի 5-ին անցկացրեց էկոլոգիական վերահսկողությունՀրազդանի կիրճում`եզակի մշակութային ժառանգության պահպանման նպատակով: Այստեղ բանկի աշխատակիցները կարգի են բերել տարածքը:

«Սա Հայաստանում բանկի անցկացրած առաջին ակցիան էր, եւ մենք մտադիր ենք անցկացնել այն նաեւ ապագայում:Եթե մյուս բոլոր կազմակերպությունները հետեւեն մեր օրինակին, արդյունքը կլինի շոշափելի: Համագործակցության համար մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ղազախստանի դեսպանության աշխատակացիներին, ովքեր անարձագանք չեն թողել մեր հրավերը եւ մասնակցել են այսօրվա ակցիային»,-նշել է Զարգացման եվրասիական բանկի նախագահ Սերգեյ Ելիզարովը:

Զարգացման Եվասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է` խթանելու անդամ-պետությունների շուկայական տնտեսությունների զարգացումը, դրանց կայուն տնտեսական աճը եւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Բանկի անդամ-երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում