Մշակույթ

Կոմիտասի ստեղծագործությունները կհնչեն Գերմանիայում

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի ստեղծագործությունները կհնչեն Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 7-9-ը Գերմանիայի Պրետցել ամրոցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությանաշխատակազմի արտաքին կապերի վարչությունից, փառատոնի նպատակն է հայ դասական երաժշտությունը ներկայացնել Հայաստանից դուրս ապրող երաժշտասեր հանրությանը: Մրցույթ-փառատոնի ընթացքում հնչելու են Կոմիտասի ստեղծագործությունները, ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը, ներկայացվելու են գերմանական եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մրցույթի մրցանակային ֆոնդը 20.000 եվրո է:

Գերմանիայում Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաեւ հայկական դասական երաժշտությունը ներկայացնելը նպատակ ունի նպաստելու մեր երաժշտության ճանաչելիության բարձրացմանը:Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսվում են սեմինարներ եւ դասախոսություններ, մանկական աշխատանքների ցուցահանդեսներ, հատուկ հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, վարպետության դասեր, նկարիչների, քանդակագործների եւ լուսանկարիչների ցուցահանդեսներ:

Մրցույթ-փառատոնի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան):

Փառատոնի աջակիցներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, Märkisch-Oberland շրջանի ղեկավարությունը եւ Պրետցել քաղաքի վարչակազմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում