1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամիստ ծայրահեղականները ներխուժել են Թունիսի Սիդի Բուզիդ քաղաքի հյուրանոցը, որտեղ ալկոհոլ էր վաճառվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, ծայրահեղականները մտել են հյուրանոցի սենյակները` ջարդել կահույքը եւ ալկոհոլային խմիչքների շշերը: Այս մասին հայտարարել է հյուրանոցի սեփականատեր Ջամիլ Հուրչանին` ավելացնելով, որ նրանք սպառնացել են ավերել ամեն ինչ` ալկոհոլի վաճառքը շարունակելու դեպքում:
2011 թվականին Թունիսի իշխանափոխությունից հետո իսլամիստ ծայրահեղականները հանդես են գալիս իսլամական օրենքների կիրառման դիրքերից:Նրանք պահանջում են, որ հյուրանոցներում եւ բարերում չվաճառվեն ալկոհոլային խմիչքներ: