Երեւանում ելույթ կունենա աշխարհահռչակ «I Solisti Veneti» իտալական նվագախումբը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված Երեւանումհամերգ կանցկացվի: Ելույթ կունենա աշխարհահռչակ «I Solisti Veneti» իտալական նվագախումբը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Իտալիայի դեսպանատնից, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սեպտեմբերի 7-ին կայանալիք համերգային ծրագիրն ընդգրկում է Ռոսսինիի, Վիվալդիի, Սալիերի, Պագանինիի եւ Ջուզեպպե Վերդիի ստեղծագործություններից հատվածներ:

Համերգը կազմակերպել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հայերեն Русский