ԵՊՀ-ն Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի պետական համալսարանն այս տարվա հուլիսին webometrics.info կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդն Ամերիկյան համալսարանն է` գրավելով 2827-րդ տեղը: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 175-րդ տեղը:

Վրաստանի առաջատար բուհը Ճավճավաձեի անվան լեզուների և մշակույթի պետական համալսարանն է, որը գրավել է 2537-րդ տեղը:

Վարկանիշային ցուցակում Ադրբեջանի լավագույն համալսարանը «Կովկասն» է, որը զբաղեցնում է 5814-րդ տեղը:

Հայերեն Русский