Իրաքը մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն սեպտեմբերի 5-ին ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը ողջունել է հյուրերին` այցը կարեւորելով երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի խորացման տեսանկյունից: Գեւորգյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրաքի հետ համագործակցել բոլոր ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի արտադրական կարողություններին եւ հանդիպումների ու քննարկումների ընթացքում կնախանշեն երկու երկրների փոխգործակցության ուղղությունները: Փոխվարչապետը գործակցության համար հեռանկարային է համարել մասնավորապես շինարարության, սննդամթերքի վերամշակման, էներգետիկայի, առողջապահության, գիտակրթական ոլորտները: Գեւորգյանը հյուրերին նաեւ տեղեկություններ է ներկայացրել ենթակառուցվածքների ոլորտում Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերի մասին:

Իրաքի փոխվարչապետն իր հերթին ավելացրել է, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացմանը: Նա տեղեկացրել է, որ իր պատվիրակության կազմում են նաեւ ենթակառուցքածքային ոլորտները ներկայացնող նախարարներ, ովքեր հայ գործընկերների հետ պատրաստ են քննարկել գործակցության հեռանկարները: Իրաքյան կողմը մասնավորապես հետաքրքիր է համարում համագործակցությունը էներգետիկ, ներդրումային, առողջապահական, գիտակրթական ոլորտներում: Հյուրը նաեւ հայտնել է Հայաստանում դեսպանատուն բացելու իր երկրի մտադրության մասին:

Գեւրոգյանը ողջունել է այդ մտադրությունը` նկատելով, որ դա նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա նաեւ կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Երկուստեք կարեւորվել է գործարար շփումների ակտիվացումը, որոնց պատրաստակամ կլինեն աջակցել կառավարությունները:

Զրուցակիցներն ընդգծել են նաեւ Իրաքի հայ համայնքի դերը` երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Հայերեն

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ