«Զվարթնոց» օդանավակայանում 2-րդ հարկի ճանապարհին գտնվող մեքենան ընկել է առաջին հարկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օգոստոսի 4-ին` ժամը 10.55-ին,հաղորդում է ստացվել, որ օդանավակայանում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ հարկում գտնվող մեկնման սրահ տանող ճանապարհին LEXUS GS 450 G մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվելով աջ ճամփեզրի ճաղավանդակին` ընկել է 1-ին հարկի ճանապարհին:Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:Ավտոմեքենայի զննությամբ` սրահից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով, իսկ բեռնախցիկից` BENNELLI ARMI տիպի հրացան` լիցքավորված 4 փամփուշտով:
Կատարվում է նախաքննություն: