1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին Արաբական երկրների լիգայի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Սիրիայում թափվող արյան պատասխանատուները բոլոր արաբներն են: Այնուհետ Մուրսին իր խոսքն ուղղել է Սիրիայի վարչախմբին` նշելով, որ դեռ հնարավորություն կա դադարեցնելու արյունահեղությունը եւ ճիշտ որոշում կայացնելու:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Եգիպտոսի նախագահը նաեւ ընդգծել է, որ այժմ Սիրիայում փոփոխություններ կատարելու ժամանակն է, այլ ոչ թե բարեփոխումներ իրականացնելու:
Ավելի վաղ օգոստոսի 30-ին Թեհրանում կայացած խորհրդաժողովի ժամանակ Մուրսին նշել էր, որ Եգիպտոսը կողմ է սիրիական ռեժիմի դեմ պայքարին` ավելացնելով, որ Սիրիայում հակակառավարական շարժումները պետք է ավարտվեն իշխանափոխությամբ: