1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին այցելել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ նրան հանձնվել է Արցախի Հանրապետության Նախագահի վկայականը:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի անկախ պետականաշինության ամենամեծ ձեռքբերումներից է իշխանության բոլոր թեւերի ամբողջական ձեւավորումը եւ նրանց լիարժեք գործունեությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու գործընթացի անշրջելիությունը:
Այս տեսանկյունից Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը՝ այն համարելով մեր պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկը: