Բակո Սահակյանն ընդունել է «Լուդինգ» ընկերության հիմնադրին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած գործարար եւ բարերար, «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արթուր Վարժապետյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ ունեցած մասնակցության համար՝ նշելով, որ տարիներ շարունակ նրա հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվում մեր հանրապետությունում:

Հանդիպումից հետո նախագահը և Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ փրկարար ծառայությանը ժամանակակից տրանսպորտային միջոցների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Աժ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն English Русский