Ամերիկայի Հայկական համագումարը ողջունել է Սաֆարովի վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի եւ Կոնգրեսի հայտարարությունները
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Ամերիկայի Հայկական համագումարը ողջունել եւ երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգների վարչակազմին, ինչպես նաեւ Կոնգրեսի անդամներին` Իլհամ Ալիեւի կողմից ոճրագործՌամիլ Սաֆարովիններման արժանացնելու առնչությամբ արագ աձագանքելու եւ արված նախնական հայտարարությունների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի Հայկական համագումարից: «Համագումարնամենախիստ կերպովդատապարտում է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներման արժանացնելու փաստը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, Կոնգրեսի եւ վարչակազմի կողմից արված նախնական հայտարարությունները: Այս վերջին միջադեպը միայն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդին անվտանգություն երաշխավորելու անհրաժեշտության մասին»,-նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«Ամերիկայի Հայկական համագումարը նաեւ մտահոգված եւ անհանգստացած է այն հայտարարությունններով, թե Ադրբեջանն օգտագործեց իր ֆինանսական ռեսուրսները եւ Թուրքիայի ազդեցությունը` ապահովելու Սաֆարովի արտահանձնումը: Հանձնախումբը, ինչպես բոլոր բարեխիղճ մարդիկ, աշխատանքներ կտանի այս միջադեպի բոլոր մութ էջերն ամբողջապես բացելու ուղղությամբ: Սաֆարովն իրագործել է դաժան հանցանք` կացնահարելով քնած անպաշտպան հայ սպային, եւ այս ամենի շուրջ Ալիեւի նման վարքը ներկայացնում է Ադրբեջանին`որպես տարածաշրջանումխաղաղության սպառնալիք: Սա նաեւ հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունըորեւէ պարագայում եւ երբեւէ չի գործի արդբեջանական որեւէ օրենքների ներքո»,-նշված է հանձնախմբի մամուլի հաղորդագրությունում:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: