Հասարակական

ՀՀ ԱՆ-ում թեժ գիծ է բացվել սիրիահայերին օգնելու համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՆ-ում թեժ գիծ է բացվել սիրիահայերին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունում բացվել է թեժ գիծ` Հայաստան ժամանած սիրիահայերին օգնելու համար: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ծնունդ, ամուսնություն, մահ, ամուսնալուծություն, որդեգրում, հայրության որոշում, անվանափոխություն, ապոստիլ), իրավաբանական անձանց պետռեգիստրի, նոտարական գործողությունների կատարմանն առնչվող և, ընդհանրապես, ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով սիրիահայերը կարող են զանգահարել նախարարության թեժ գծին՝ 35-83-99 հեռախոսահամարով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում