1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի Սեթաբուլ քաղաքումսեպտեմբերի 8-ինտեղի կունենաEurovision Live Concert համերգ-փառատոնը: Փառատոնին կմասնակցի նաեւ «Եվրատեսիլ- 2008» միջազգային մրցույթում Հայաստանըներկայացրած երգչուհի Սիրուշոն: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհու մենեջեր Արեւիկ Ուդումյանը նշեց, որ համերգ-փառատոնն անցկացվում է արդեն չորրորդ անգամ:«Համերգին մասնակցում են Եվրոպայում ճանաչված երգիչ-երգչուհիներ, ինչպես նաեւ «Եվրատեսիլ» մրցույթի տարբեր տարիների մասնակիցները»,- ասաց Ուդումյանը:
Eurovision Live Concert-ի ընթացքում Սիրուշոն կկատարի երկու երգ, այդ թվում` «Եվրատեսիլ 2008»-ում երգչուհուն 4-րդ հորիզոնականը ապահոված Քելե-քելե երգը:
Մասնակիցների թվում են մրցույթի տարբեր տարիների ներկայացուցիչներ` Eleftheria Eleftheriou-ն, Natalia Barbu-ն, Ott Lepland-ը, Pasha Parfeny-ին:
Կազմակերպիչները խոստացել են համերգի ընթացքումհանդիսատեսին մի շարք անակնկալներ մատուցել: