1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչեւ 16-տարեկանների շախմատի պատանեկան հավաքականը Ստամբուլում ընթացող մինչեւ 16-տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ փուլում 3,5:0,5 հաշվով հաղթել է Պերուի թիմին: Այսպիսով` հայ պատանի շախմատիստները վաստակել են 21,5 միավոր եւ այժմ զբաղեցնում են 7-րդ տեղը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , մրցաշարի միանձնյա առաջատարն Իրանի թիմն է, որը վաստակել Է 26 միավոր: Ռուսաստանի հավաքականը 25,5 միավորով 2-րդ տեղում Է:
Մրցաշարի 4-9-րդ տեղերը զբաղեցնող բոլոր թիմերը վաստակել են 21,5-ական միավոր, հետեւաբար` Հայաստանի պատանի շախմատիստների եւս մեկ հաղթանակը լրջորեն կբարելավի նրանց դիրքերը: