ԱՊՀ-ի ավելի քան 2,5 հազար բժիշկներ կմասնակցեն ուռուցքաբանների` Աստանայում բացվող համագումարին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուռուցքաբանության բնագավառի ավելի քան 2,5 հազար առաջատար մասնագետներ ԱՊՀ-ի ուռուցքաբանների եւ ռադիոլոգների համագումարի շրջանակներում քննարկելու են քաղցկեղով հիվանդներին օգնություն ցուցաբերելու համակարգի հրատապ խնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի տնօրեն ակադեմիկոս Միխայիլ Դավիդովը:
Ուռուցքաբանների եւ ռադիոլոգների յոթերորդ համագումարը սեպտեմբերի 5-7-ը տեղի է ունենալու Աստանայում: «Սպասվում է, որ այս տարի համագումարին կմասնակցեն 2,5 հազար պատվիրակներ: Ընդլայնվում է արտասահմանյան մասնակցությունը: Մենք մեր գործընկերներին ցույց կտանք մեր ունեցած առաջավոր տեխնոլոգիաներն ու ձեռքբերումները: Յուրաքանչյուր բժիշկ իր մասնագիտացմանը համապատասխան կարող է լսել զեկույցներ, որոնցով հանդես կգան մասնագետներ ԱՊՀ-ի բոլոր երկրներից: Այս հանդիպումն, իհարկե, հսկայական կթական նշանակություն ունի»,- ասել է Դավիդովը: