Քաղաքականություն

ԵԽ գլխավոր քարտուղարը դատապարտում է Ադրբեջանի կողմից ոճրագործին փառաբանման փաստը

1 րոպեի ընթերցում

ԵԽ գլխավոր քարտուղարը դատապարտում է Ադրբեջանի կողմից ոճրագործին փառաբանման փաստը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը սեպտեմբրի 4-ին իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Յագլանդն իր հայտարարության մեջ նշել է. «Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ձերբակալվել էր և դատապարտվել ցմահ բանտարկության մարդասպանության համար: Օգոստոսի 31-ին նա տեղափոխվել է Ադրբեջան և ներման արժանացել: Ես չեմ ցանկանում մեկնաբանել դրա օրինականության հարցը, սակայն անընդունելի եմ համարում, երբ ձերբակալված մարդասպանն ընկալվում է որպես «հերոս»: Ես մերժում եմ այն աշխարհի հեռանկարը, որտեղ բարոյական կոդն սկսում է քայքայվել, որտեղ մարդու արժանապատվությունը ոտնահարվում է: Սա այն Եվրոպան չէ, որը մենք ցանկանում ենք մեր ապագա սերունդների համար: Ես դատապարտում եմ նման հանցագործության փառաբանումը և կոչ եմ անում պահպանել հարգանքը մարդու կյանքի հանդեպ և արժեքների, որոնք պահպանվում են Եվրոպայի խորհրդի կողմից»,-ասված է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում