ԱՄՆ ՄԶԳ «LIFE» ծրագիրը փորձում է օգնել հաշմանդամ մարդկանց` գտնելու աշխատանք

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի տասը համայնքներում եւ Արարատ, Գեղարքունիք, Լոռի եւ Շիրակ մարզերում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Save the Children կազմակերպությունն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը (LIFE):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները եւ աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Իսկ որպես գլխավոր նպատակ՝ ծրագիրն առաջնորդվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանք գտնելու համար բոլոր հնարավորություններն իրականացնելու քայլերով՝ օրենսդրական դաշտի բարելավում, համապատասխան մոդելների ստեղծում, համագործակցություն զբաղվածության պետական գործակալության հետ, աշխատանք գործատուների հետ եւ հանրության իրազեկության բարձրացում:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան, Երեւանում առաջիկա օրերի ընթացքում կբացվի հատուկ սոցիալական ձեռնարկություն, որտեղ աշխատանքի են ընդունվելու հաշմանդամություն ունեցող անձինք: «Մենք, սրան զուգահեռ, հաշմանդամների համար անցկացնում ենք դասընթացներ եւ մասնագիտական ուսուցում, որպեսզի նրանք ընդունվեն աշխատանքի»,-նշեց ծրագրի պատասխանատուն:

Մինչ այսօր ծրագրի շրջանակներում ուսուցում է անցել հաշմանդամություն ունեցող 140 քաղաքացի, իսկ 120-ը կստանան մասնագիտական կրթություն:

«Հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն ունի հասարակություն դուրս գալու, ինտեգրվելու միայն աշխատանք ունենալու դեպքում: Այսօր Հայաստանում բնակվող հաշմանդամների միայն 8 տոկոսն է կարողացել զբաղվածություն ապահովվել: Սա շատ լուրջ խնդիր է»,-ավելացրեց Ջինա Սարգիզովան:

Հայերեն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

Հունիսի 7- ին արձանագրել ենք ազատ, թափանցիկ ընտրություններ. ՆԳ նախարարի տեղակալ

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով