Հասարակական

Հանրապետությունում աշնանային անձրեւներն արդեն սկսվում են

1 րոպեի ընթերցում

 Հանրապետությունում աշնանային անձրեւներն արդեն սկսվում են

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում սեպտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի արևելյան 2-7 վմ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Երեւանում օդի ջերմաստիճանը 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում 6-8 աստիճանով, 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով: Ցերեկային ժամերին առավելագույն ջերմաստիճանը կլինի +34, իսկ գիշերը` նվազագույնը +14 աստիճան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում