Օտարերկրյա ներդրումները նվազել են, իրադրությունը կշտկեն նոր ներդրումային ծրագրերը. ՀՀ էկոնոմիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2012թ. առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են: Երևանի Մերգելյանի Մաթեմատիկական Գիտահետազոտական ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, անդրադառնալով այս հարցին, պատասխանեց, որ ներդրումների նվազմանը նպաստել են մի շարք հանգամանքներ: Առաջինը, Հայաստանում ավարտվել են մի շարք ներդրումային խոշոր ծրագրեր: Մասնավորապես, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի, «Օրանժ-Արմենիա» ընկերության ներդրումային ակտիվ փուլն է ավարտվել, «Արմենալ» գործարանում վերջնագծին է հասել վերազինման գործընթացը: Ըստ նախարարի, Հայաստանի շուկայի առանձնահատկությունն այնպիսին է, որ 2-3 նոր ներդրումային ծրագրերի առկայության դեպքում հաջորդ տարի այս իրավիճակը կշտկվի և ներդրումների ծավալային աճ կարձանագրվի:

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության տեղեկատվության համաձայն` 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրյա ներդրումները կազմել են 266,1 մլն դոլար, որը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 39,4 տոկոսով: Դրանցից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 147,5 մլն դոլար`նվազելով 53,7 տոկոսով:

Օտարերկրյա ներդրումների ծավալով առաջատարի դիրքերն է զիջել Ռուսաստանը, որը 2012թ. 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 անգամ ավելի քիչ գումարներ է ներդրել Հայաստանի տնտեսության մեջ: Ներդրումների առումով պասիվ են եղել նաև Ֆրանսիան և ԱՄՆ`նվազեցնելով իրենց չափաբաժիները 3 և 5,7 անգամ: Իսկ ահա կանադական ներդրումների ծավալն աճել է 5,7, շվեյցարականինը`4,1 անգամ:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA