Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԿԲ խորհուրդըսեպտեմբերի 4-ի նիստումորոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկից,2012 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%` համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին մակարդակին:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին և ներքին տնտեսությունների զարգացումներն օգոստոսին ընթացել են հիմնականում Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պայմաններում, կանխատեսող հորիզոնում կպահպանվի համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակը: Մյուս կողմից, հացահատիկի միջազգային շուկայում վերջին ամիսներին գների շարունակական աճի հետևանքով պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորվել է գնաճային միջավայր, ինչն արդեն մասամբ իր արտացոլումն է գտել ներքին գների վարքագծում:

Խորհուրդը գնահատել է, որ կանխատեսվող հորիզոնում պահպանվում է ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող գնաճային ազդեցությունը` պայմանավորված մասնավոր սպառման աճի առավել արագ տեմպերով: Վերջինս որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Վերջին ամիսների գնաճի զարգացումները վկայում են այն մասին, որ դրանք հիմնականում ընթանում են Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարով, որի հիման վրա Խորհուրդն առաջնորդվում է Ծրագրում նախանշված դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղություններով: Այդ պարագայում սպասվում է, որ կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային ցուցանիշի շրջակայքում` պահպանվելով ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Միաժամանակ, միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը շարունակում է ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը նվազեցնելու գործընթացը` որոշելով 5 տոկոսային կետից այն դարձնել 4 տոկոսային կետ:

Հայերեն

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում