Խճանկար

Ալկոհոլ օգտագործողների առողջական վիճակը եւ մահվան ժամկետը կորոշվի նոր թեսթի միջոցով

1 րոպեի ընթերցում

Ալկոհոլ օգտագործողների առողջական վիճակը եւ մահվան ժամկետը կորոշվի նոր թեսթի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյան անալիզի միջոցով այժմ հնարավոր է րոպեների ընթացքում պարզել, թե ալկոհոլը որքան վնաս է պատճառել լյարդին: Դա կարելի է ստուգել Սաութհեմփթոնի համալսարանի մասնագետների կողմից ստեղծված նոր թեսթի միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, նրանց խոսքով` թեսթն անհրաժեշտ է հատկապես նրանց, ովքեր պարբերաբար օգտագործում են շաբաթական 3-4 շիշ գինի եւ որեւէ խնդիր դրա մեջ չեն տեսնում: Նման մարդկանց մոտ լյարդի վնասման հավանականությունը մեծ է:

Թեսթը ստեղծվել է լուսաֆորի գույներով: Անալիզի ընթացքում կանաչ լույս մատնանշում է լյարդի վնասման 50-50 հավանականություն, իսկ կարմիր լույսը` լյարդի լուրջ վնասվածքներ, անգամ մահ 5 տարվա ընթացքում:

Թեսթից հետո շատ մարդիկ պարզապես դադարել են ալկոհոլ օգտագործել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում