ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հրապարակել Է նոր քաղաքական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հրապարակել Է նոր քաղաքական ծրագիրը, հաղորդում Է «Արմենպրեսը»՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը: Սպասվում Է, որ այն սեպտեմբերի 4-ին կհաստատվի կուսակցության ազգային համագումարում:

Դեմոկրատները հանդես են գալիս հարուստ քաղաքացիների համար հարկերի բարձրացման, անօրինական ներգաղթի հիմնախնդրի լուծմանն ուղղված բարեփոխման օգտին, պաշտպանում են առողջապահության բարենորոգումը:

Ծրագիրը նաեւ հրաժարում Է նախատեսում աբորտների դեմ պայքարից: «Աբորտը խիստ անձնական որոշում Է, որը կայացնում Է կինը, նրա ընտանիքը, նրա բժիշկն ու խոստովանահայրը»,-հայտարարում են դեմոկրատները: Նրանք նաեւ պաշտպանում են միասեռ ամուսնությունները եւ առանց պետության միջամտության ամուսնության հետ կապված կրոնական ծեսերը կատարելու եկեղեցու ազատությունը:

Արտաքին քաղաքական ծրագիրը նպատակամղված Է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանագրի հիման վրա միջուկային զենքի հետագա կրճատմանը, Իսրայելի աջակցմանը եւ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխմանը:

Ընդգծելով տնտեսության, արդյունաբերության բնագավառում եւ ահաբեկչության դեմ մղվող պայքարում ձեռք բերված հաջողությունները՝ դեմոկրատները պնդում են, որ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի աշխատանքը դեռեւս ավարտված չԷ եւ հարկավոր Է նրան վերընտրել երկրորդ ժամկետով:

Դեմոկրատներն ընդգծում են իրենց ծրագրի տարբերությունը հանրապետականների ծրագրից, հայտարարելով, որ ներկայիս ընտրարշավը «ոչ թե պարզապես ընտրություն Է երկու թեկնածուների կամ քաղաքական կուսակցությունների միջեւ, դա ընտրություն Է մեր երկրի ու մեր ընտանիքների համար արմատապես տարբեր ուղիների միջեւ»:

Հայերեն Русский