Քաղաքականություն

ԼՂ հարցում Թուրքիայի որևէ միջամտության փորձ բացառվում է. Էդվարդ Նալբանդյան

1 րոպեի ընթերցում

ԼՂ հարցում Թուրքիայի որևէ միջամտության փորձ բացառվում է. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացառված է Թուրքիայի որևէ միջնորդություն կամ միջամտության փորձ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նածարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 4-ին Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ ասուլիսում: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ բազմիցս ասվել է, եւ ոչ միայն Հայաստանի կողմից, որ Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ»,-ընդգծեց նախարար Նալբանդյանը: Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանայն բազմաթիվ հանդիպումները, որոնք կայացել են տարբեր երկրներում, վերջին շրջանում` Ռուսաստանիմի շարքքաղաքներում, սպասված արդյունքի չեն հանգեցրել, որովհետև Ստամբուլո՞ւմ չէին կայանում»,-տարակուսած հարցադրում կատարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն օրերս հայտարարել էր, թե Թուրքիան հրավիրում է Անկարայում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում