1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին` ժամը 18.30-ին,գողություն կատարելու կասկածանքով Զ. Սարկավագի փողոցի թիվ 131 շենքի բակից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արարատ Ճ.-ին: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ պարզվել է` նա օգոստոսի 3-ի ժամը 10.30-11.00-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան փողոցում գտնվող բուժհիմնարկներից մեկի բուժաշխատասենյակից գողացել է «Նոկիա Ե-5» տիպի բջջային հեռախոս` պատճառելով 120 հազար դրամի նյութական վնաս:Կատարվում է նախաքննություն: