Դավութօղլուն հանդիպել է Իրաքի ԱԺ նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Իրաքի Ազգային ժողովի նախագահ Ուսամե Նուջեյֆիի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Zaman պարբերականը:

Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունում: Կողմերը քննարկել են վերջին շրջանում Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները: Օրակարգում են եղել նաև Սիրիայի և մերձավորարևելյան տարածաշրջանի խնդիրները:

Հայերեն