Հայաստանի եւ Արգենտինայի ԱԳ նախարարներն արձանագրեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը պաշտոնական այցով Հայաստանում է Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը: ԱԳՆ-ում սեպտեմբերի 4-ին հրավիրված համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակին կարելի է արձանագրել` Արգենտինայի հետ առկա են ինտենսիվ համագործակցություն և բարձր մակարդակի հարաբերություններ: «Մեր ջերմ հարաբերությունների մասին վկայում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում ՀՀ առաջին դեսպանությունը բացեցինք հենց այս երկրում: Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկին է, որի հետ վերացրել ենք մուտքի արձանագրային ռեժիմի պահանջը: Իր հերթին Արգենտինայի հայաստանյան դեսպանատունն առաջինն էր Հարավային Կովկասում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Էդվարդ Նալբանդյանի տեղեկացմամբ` բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու հարցերի լայն շրջանակի, նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրների: Քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման վերջին զարգացումները, նաեւ Մալվինյան խնդրին առնչվող հարցեր: «Մենք համակարծիք ենք, որ հիմնախնդիրները պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը:

Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարը եւս համաձայնեց Նալբանդյանի դիտարկմանը եւ նշեց. «Արգենտինան խաղաղության կողմնակիցն է»: Թիմերման խոսքով` երկու երկրների պատմական կապերը սկիզբ են առել «առաջին հայերի հետ, ովքեր եկել են ապրելու Արգենտինայում», և հայ համայնքի ներկայությունն ինտեգրման օրինակ է ու նպաստում է երկու երկրների հարաբերության սերտացմանը: «Արգենտինան ունի համագործակցության նախագծեր հայաստանյան բազմաթիվ բնագավառներում»,-վստահեցրեց նախարարը:

Արգենտինայի Հանրապետության նախագահը շահագրգիռ է Հայաստանի նախագահին հրավիրելու Արգենտինա: «Այն հպարտության առիթ կլինի բոլոր արգենտինացիների, նաև հայ համայնքի համար»,-ընդգծեց Թիմերմանը:

Հայերեն English

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը

Պարեկային ծառայությունը 2025 թվականի ընթացքում հայտնաբերել և բացահայտել է հանցագործության 14 հազար 747 դեպք

Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով

Հայաստանի որոշ ընտրատեղամասերում խորհրդարանական ընտրությունների քվեների վերահաշվարկ կիրականացվի

ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունենք ինստիտուցիոնալ խնդիր. Արմեն Ղազարյան

Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում

ԼՂ-ից տեղահանված անձանցից 39 հազար 650-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն. նկատվում է դիմելիության աճ

Ամփոփում ենք «Երևանի Գինու Օրերը». Wildberries-ը իրադարձությունների կենտրոնում էր

ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին