Միջազգային

Եվրահանձնաժողովը պահանջել Է ԵՄ-ի ընկերությունների ղեկավար կազմում կանանց թիվը հասցնել 40 տոկոսի

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը պահանջել Է ԵՄ-ի ընկերությունների ղեկավար կազմում կանանց թիվը հասցնել 40 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերը գնանշվում են ֆոնդային սակարաններում, պարտավոր են մինչեւ 2020 թվականն իրենց ղեկավար կազմում կանանց թիվն ավելացնել մինչեւ 40 տոկոս: Հակառակ դեպքում նրանց տուգանքներ են սպառնում: Համապատասխան օրենսդրությունը մշակված Է Եվրահանձնաժողովի կողմից եւ եկող ամսին ներկայացվելու Է Եվրամիության երկրների հաստատմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդել Է «Ֆայնենշլ թայմս» թերթը:

«Այսօրվա դրությամբ առաջատար եվրոպական ընկերությունների տնօրենների խորհուրդներում կանանց բաժին Է ընկնում տեղերի միայն 13,7 տոկոսը,-նշել Է հրատարակությունը:-Այս վիճակը պետք Է արմատապես փոխվի մինչեւ ընթացիկ տասնամյակի վերջը»:

Մի շարք երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան եւ Նիդեռլանդները, այս նորման արդեն ներառել են իրենց ազգային օրենսդրության մեջ: «Սակայն մի շարք պետություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան, մերժում են այսօրինակ մոտեցումը հանրային ընկերությունների կառավարման վերին օղակներում բաժնաչափերի սահմանման նկատմամբ»,-ընդգծում Է հրապարակությունը:

Նորման հաստատելու համար անհրաժեշտ Է Եվրամիության անդամ երկրների ձայների պարզ մեծամասնությունը, ինչը փաստորեն երաշխավորում Է դրա ընդունումը: «Ոչ Մեծ Բրիտանիան, ոչ Էլ Շվեդիան չեն կարողանա օգտվել վետոյի իրավունքից»,-նշում Է թերթը: Պատրաստված նախագծի համաձայն՝ ԵՄ-ի բոլոր այն ընկերությունները, որոնց աշխատողների թիվը 250 Է կամ ավելի, իսկ տարեկան եկամուտը՝ 50 մլն եվրո, պարտավոր կլինեն տարեկան հաշվետվության մեջ մատնանշել տնօրենների խորհուրդների կազմում կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությունը: Օրինախախտները կզրկվեն պետական պարտավորագրերից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում