Շախմատի օլիմպիադայի 7-րդ փուլում Արոնյանը կմրցի Վան Հաոյի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 7-րդ փուլի Հայաստան-Չինաստան մրցամարտում խաղալու Է Վան Հաոյի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի մրցակիցն Է Վան Յուն, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը խաղալու Է Դին Լիրենի, իսկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Բու Սյանչժիի հետ:

Ուշագրավ Է, որ նախորդ փուլում Ռուսաստանի թիմի հետ ոչ-ոքի խաղալուց հետո մեր թիմը մրցելու է նույն կազմում: Ի դեպ, Ռուսաստանի թիմը, որը 7-րդ փուլում խաղալու Է ադրբեջանցիների հետ, նույնպես իր կազմը չի փոխել:

Հայ եւ չին շախմատիստները բավականին լավ ճանաչում են միմյանց. տարբեր միջազգային մրցումներում նրանք բազմաթիվ անգամ հանդիպել են միմյանց հետ:

Կանանց մրցաշարի 7-րդ փուլի Հայաստան-Իտալիա մրցամարտում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը մրցելու Է Ելենա Սեդինայի, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն՝ Օլգա Զիմինայի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը՝ Մարինա Բրունելլոյի, իսկ գրոսմայստեր Մարիա Կուրսովան՝ Մարիագրացիա դե Ռոզայի հետ: Հայաստանի շախմատիստուհիները նույնպես հանդես են գալու նույն կազմով

Հայերեն Русский