Մարզային

Տավուշի մարզի հինգ համայնքներ նվերներ են ստացել ֆրանսիական Նիս քաղաքից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեգործական այցովՏավուշի մարզում էր Ֆրանսիայի Նիս քաղաքի «Հայաստանի մանկազարթման ընկերության» նախագահ Անահիտ Օհանյանը: Տավուշի մարզպետարանից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նոր ուսումնական տարվա շեմինմարզի հինգ համայնքների` Գետահովիտի, Գանձաքարի, Ազատամուտի, Այգեհովիտի և Սարիգյուղի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաներընվերներ ենստացելՖրանսիայից,որոնք նրանց հանձնել է ԱնահիտՕհանյանը: Մանկապարտեզներին հատկացված գրենական պիտույքները և խաղալիքները մեծ խանդավառություն են առաջացրել և սաների, և մանկավարժական անձնակազմի համար: Երեխաների բազմակողմանիորեն զարգացմանը նպաստող խաղալիքներով մանկապարտեզներում կհարստացվեն խաղային անկյունները: Զարգացնող միջավայրը կնպաստի յուրաքանչյուր երեխայի ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու դրսևորմանը: Խաղալիքներից և գրենական պիտույքներից բացի, Օհանյանընշված մանկապարտեզներից յուրաքանչյուրին,նրանցսաների թվին համապատասխան, երեխաների մաթեմատիկական պատկերացումների ձևավորմանը նպաստող վարժությունների փաթեթներ էհանձնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում