Միջազգային

ՀԱՊԿ-ի երկրների զինծառայողները խաղաղապահ գործողություն կանցկացնեն «Անխախտ եղբայրություն-2012» վարժանքների ընթացքում

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի երկրների զինծառայողները խաղաղապահ գործողություն կանցկացնեն «Անխախտ եղբայրություն-2012» վարժանքների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների հազարից ավելի զինծառայողներ խաղաղապահ գործողություն կանցկացնեն հոկտեմբերին Ղազախստանում կայանալիք «Անխախտ եղբայրություն-2012» վարժանքների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի ներկայացուցիչ փոխգնդապետ Նիկոլայ Դոնյուշկինը:

«Հոկտեմբերի 8-ից մինչեւ 17-ը «Իլիյսկիյ», «Շոշկալա» եւ «Բերեգ» զինափորձարաններում տեղի կունենա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի «Անխախտ եղբայրություն-2012» համատեղ խաղաղապահ վարժանքը, որը նպատակամղված Է հավաքական անվտանգության տարածաշրջանում խաղաղապահ գործողության նախապատրաստմանն ու իրականացմանը»,-ասել Է Դոնյուշկինը:

Նրա խոսքով՝ ընդամենը վարժանքներին կմասնակցեն հազարից ավելի զինծառայողներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից եւ Ղրղզստանից:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ստեղծվել Է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ԱՊՀ-ի անդամ երկրների կողմից ստորագրվել Է 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊԿ-ին Ուզբեկստանի անդամակցության կասեցումից հետո, ինչի մասին հայտարարվել Է այս տարվա հունիսին, կազմակերպության մասնակիցներ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում