Հասարակական

Հրշեջ մասի նորակառույց վարչական շենքը կսպասարկի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները

2 րոպեի ընթերցում

Հրշեջ մասի նորակառույց վարչական շենքը կսպասարկի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵրեւանիԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները սպասարկելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնել էթիվ 8 հրշեջ մասի նորակառույց վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք արդեն հասցվել են ավարտին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, չորսհարկանի շենքի 3-րդ հարկում կտեղակայվի նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության Կենտրոն բաժինը, իսկ 4-րդ հարկում` ԱԻՆ նվագախումբը։ Վարչական շենքի բակում կառուցվել է նոր հիդրանտ, դրանից բացի` հրշեջ մասն ապահովված է 16 եւ 25 տոննա տարողությամբ ստորգետնյա երկու ջրավազաններով։ Շենքում կա մարզադահլիճ, կաթսայատուն, բաղնիք, խոհանոց, ճաշարան եւ հանգստի սենյակներ, որոնք ամբողջությամբ կահավորվել են նոր կահույքով։ Կա նաեւ օդափոխման եւ գազահեռացման համակարգ։ Այստեղ ծառայություն են իրականացնելու 1 ավտոսանդուղք եւ տարբեր ջրատարողության 3 հրշեջ ավտոմեքենա։

Սեպտեմբերի 4-ին նշվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների աշխատողի օրը: Այս նպատակով նախատեսված են մի շարք միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում