Քաղաքականություն

Հունգարահայ համայնքը պահանջում է Օրբանի հրաժարականը (վիդեո)

2 րոպեի ընթերցում

Հունգարահայ համայնքը պահանջում է Օրբանի հրաժարականը (վիդեո)

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի հայ համայնքը Բուդապեշտում` կառավարական շենքի մոտ, սեպտեմբերի 4-ին` տեղի ժամանակով ժամը 18:00-ին, բողոքի ակցիա կկազմակերպի` ընդդեմ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի ենթարկելու հունգարական իշխանությունների քայլի: Ցույցին, ի թիվս բազմաթիվ հունգարացիների, կմասնակցի նաեւ այդ երկրի նախկին վարչապետ Դյուրչան Ֆերենցը: Բողոքի ակցիան կլինի սեպտեմբերի 2-ին Բուդապեշտում կազմակերպված ցույցի շարունակությունը:

«Հունգարիայի կառավարական շենքի մոտ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարները պահանջել են վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականը: Վաղը նույնպես հազարավոր հունգարացիներ, իրենց ձայնը միացնելով հայկական համայնքին, բողոք կհղեն սեփական իշխանություններին ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու որոշման դեմ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Արայիկ Գրիգորյանը:

2004թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարիայում Սաֆարովին դատապարտեցին ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայիէ ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում