Կարմիր խաչի նախագահն Ասադի հետ կքննարկի մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղիները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարմիչ խաչ» միջազգային կազմակերպության նախագահ Պիտեր Մաուրերը սեպտեմբերի 3-ին մեկնում է Սիրիա` նախագահ Ասադի հետ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Պիտեր Մաուրերի գլխավոր նպատակն է հեշտացնել եւ հասանելի դարձնել մարդասիրական կազմակերպությունների օգնություները Սիրիայում: Նախատեսվում են հանդիպումներ նաեւ Սիրիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հիմնական թեման, սակայն, ըստ Մաուրերի, ուղղված կլինի ռազմական գործողությունների արդյունքում տուժածներին օգնություն ցուցաբերելու միջոցներ ձեռնարկելուն:
Սիրիայի հարցըմտադիր է քննարկել նաեւՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Վլադիվոստոկում կայանալիք խորհրդաժողովում, որը կայանալու է սեպտեմբերի 2-ից 9-ը: