Եմենում սխալ տեղեկության պատճառով մեկ տասնյակից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում Ալ Բայդա շրջանի Ռադդա քաղաքում օդային հարվածների հետեւանքով 14 խաղաղ բնակիչ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միջադեպից հետո միայն պարզ է դարձել, որ զոհվել են անմեղ մարդիկ. նրանք «Ալ Կաիդա»-ի անդամներ չեն եղել: Զոհվածների թվում կան նաեւ կանայք եւ երեխաներ:
Եմենի հետախուզության ծառայությունից տեղեկություններ էին ստացվել, որ երկու մեքենաների մեջ ապստամբներ են գտնվում:
Նախորդ շաբաթվա ընթացքում Եմենում օդային հարվածների հետեւանքով «Ալ Կաիդա»-ի 15 անդամներ էին զոհվել: Օդային հավածներն իրականացրել էին ամերիկյան անօդաչու ինքնաթիռները:
Օդային հարվածների զոհ են դարձել նաեւ Սանայի արեւմուտքում գտնվող Հադրամաութ շրջանի ութ ապստամբներ, այդ թվում` նրանց ղեկավարը: