Սպորտ

Ստամբուլի շախմատի օլիմպիադայի 6-րդ փուլում կհանդիպեն մրցաշարի առաջատարներ Հայաստանն ու Ռուսաստանը

2 րոպեի ընթերցում

Ստամբուլի շախմատի օլիմպիադայի 6-րդ փուլում կհանդիպեն մրցաշարի առաջատարներ Հայաստանն ու Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի 6-րդ փուլի Հայաստան-Ռուսաստան մրցամարտն ոչ միայն այս փուլի, այեւ ամբողջ մրցաշարի կենտրոնական հանդիպումներից է: Սեպտեմբերի 3-ին կայանալիք հանդիպումը կարող է էականորեն ազդել առաջատար թիմերի վերջնական դասավորության վրա:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի թիմը 5-րդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթելով ուկրաինացիներին եւ վաստակելով 10 թիմային միավոր` այժմ զբաղեցնում Է 1-ին տեղը: Մեր հավաքականը լրացուցիչ չափանիշներով շրջանցել է նույնքան միավոր ունեցող Ռուսաստանի թիմին: 6-րդ փուլում երկու առաջատար հավաքականները հանդիպելու են միմյանց հետ եւ թիմերից մեկի հաղթանակը շատ մեծ նշանակություն է ունենալու:

9-ական միավոր են վաստակել Ադրբեջանի եւ Խորվաթիայի թիմերը, որոնք 6-րդ փուլում մրցելու են միմյանց դեմ, եւս 17 թիմեր վաստակել են 8-ական միավոր, հետեւաբար` յուրաքանչյուր հաղթանակ, առավել եւս հիմնական մրցակցի նկատմամբ, բացառիկ նշանակություն ունի:

Հայաստան- Ռուսաստան մրցամարտում երկու թիմերն Էլ հաղթելու հնարավորություն ունեն: Հայաստանի հավաքականը` հանձինս գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի, որոշ առավելություն ունի առաջին եւ չորրորդ խաղատախտակների վրա:

Ինչ վերաբերում Է Հայաստանի կանանց շախմատի հավաքականին, ապա մեր շախմատիստուհիները 5-րդ փուլում 2,5:1,5 հաշվով հաղթելով Անգլիայի թիմին եւ վաստակելով 6 թիմային միավոր` այժմ զբաղեցնում են 32-րդ տեղը: Մրցաշարի առաջատարն Է Ռուսաստանի թիմը՝ 10 միավորով, 2-3-րդ տեղերում են 9-ական միավոր վաստակած Չինաստանի եւ Սերբիայի թիմերը: 6-րղ փուլում Հայաստանի շախմատիստուհիները խաղալու են Արգենտինայի հավաքականի հետ եւ հաղթելու ռեալ հնարավորություն ունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում