Մեր նպատակն է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան պետություն. Բակո Սահակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորականուղերձէ հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս կարեւորագույն պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ, պատմական օր, որը շրջադարձային եղավ մեր ժողովրդի կյանքում եւ նախանշեց հետագա զարգացման ուղին:

Այդ ճանապարհին մեզ համար ուղենիշ դարձան ժողովրդավարական սկզբունքներն ու համամարդկային արժեքները: Մեր նպատակն է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան պետություն, որտեղ կհարգվեն մարդու իրավունքներն ու ազատությունները, պետություն, որը կարող է պաշտպանել իր ժողովրդին եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրա զարգացման համար: Մենք պետք է ավարտին հասցնենք այդ սուրբ գործը, որին իրենց կյանքն են նվիրաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները: Փա~ռք ու պատիվ մեր նահատակներին:

Այս տոնական օրը ես մաղթում եմ, որ իրականանան մեր բոլոր համազգային նպատակներն ու իղձերը, ձգտումներն ու ծրագրերը: Եվ անպայման կիրականանան, որովհետեւ մենք լեցուն ենք հավատով ու վճռականությամբ, որ ընտրել ենք ճիշտ ճանապարհ, դեպի հաղթանակ տանող ճանապարհ: Կիրականանան, որովհետեւ այդ նպատակներն արդար են եւ վեր են ամեն ինչից:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ մաղթում քաջառողջություն, խաղաղություն ու բարօրություն: Թող Աստված պահապան լինի մեր ընտանիքներին եւ մեր հայրենիքին»:

Հայերեն English Русский

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ

Վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել 17 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Վենսը Կոնգրեսում դժվարին ընտրություններ է կանխատեսում հանրապետականների համար

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին՝ ընդգծելով վերջինիս անձնական դերը Հայաստան-Վրաստան հարաբերությունների ամրապնդման գործում

Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

«Զուլալի»-ն՝ բեմում. Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել Նարինե Աբգարյանի նովելի համանուն ներկայացման պրեմիերան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում