Վլադիմիր Կլիչկոն խուսափում Է մրցել սիրահարված մրցակիցների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Stern.de կայքը, վկայակոչելով մի շարք աղբյուրներ, փոխանցել է բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի խոսքերն այն մասին, որ ինքը խուսափում Է մրցել սիրահարված մրցակիցների հետ, «քանզի սերը անհաղթելիություն Է փոխանցում բռնցքամարտիկին եւ նա շատ վտանգավոր Է դառնում»:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Կլիչկոյի հաջորդ մրցակիցը՝ Մարիուշ Վախն, ունի հարս եւ երեխա:
Հաղորդվում Է նաեւ, որ Վլադիմիր Կլիչկոն այցելել Է Գերմանիայի Համբուրգ քաղաք` ներկա լինելու այստեղ իր կողմից ֆինանսավորվող «Ռոքի» մյուզիքլին: