Սպորտ

Լեւոն Արոնյանը երկրորդն Է աշխարհում

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանը երկրորդն Է աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2816 միավորով շարունակում Է զբաղեցնել 2-րդ տեղը աշխարհի լավագույն շախմատիստների վարկանշային ցուցակում, որը հրապարակել Է շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` 1-ին տեղը 2843 միավորով զբաղեցնում Է նորվեգացի Մագնուս Կարլսենը, 2-րդ տեղում Է Արոնյանը՝ 2816, 3-րդ տեղում Է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ 2797, 4-րդ տեղում Է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը՝ 2788, 5-րդ տեղը զբաղեցնում Է ամերիկացի Հիկառու Նակամուրան՝ 2783 միավոր:

Լավագույն վեցյակը բացում Է հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը՝ 2780, 7-րդ տեղում Է ռուս Սերգեյ Կարյակինը՝ 2778, 8-րդ տեղում Է իտալացի Ֆաբիանո Կառուանան՝ 2773, 9-րդ տեղում Է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 2769 եւ 10-րդ տեղում ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը՝ 2758 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում