Հասարակական

Հայ հաքերների հարձակումների հետեւանքով ադրբեջանական մի շարք լրատվական կայքեր եւ նախագահականի կայքը չեն գործում

1 րոպեի ընթերցում

 Հայ հաքերների հարձակումների հետեւանքով ադրբեջանական մի շարք լրատվական կայքեր եւ նախագահականի կայքը չեն գործում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հաքերները գրոհել են ադրբեջանական մի շարք լրատվական կայքեր, ինչի արդյունքում ներկայում ադրբեջանական 1news, Apa, Vesti, Day.az, Trend գործակալությունների կայքերը չեն գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ներկայում կիբեր ոլորտում տեղի է ունենում հայ-ադրբեջանական «փոխհրաձգություն». հայկական կայքերը ևս գրոհի զոհ են դառնում ադրբեջանցիների կողմից: «Պետք է նկատել, սակայն, որ հայկական կողմի DDos հարձակումները շատ ավելի զանգվածային բնույթ են կրում, և բազմաթիվ ադրբեջանական կայքեր պարզապես չեն գործում»,- ասաց Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով` սա հայ-ադրբեջանական կիբեր հարձակման ամենամեծ «փոխհրաձգությունն» է վերջին տարիների ընթացքում:

Ադրբեջանցի հաքերները գրոհներ են ձեռնարկել նաև «Արմենպրես»-ի կայքի վրա, սակայն մեր գործակալության IT մասնագետների ջանքերի շնորհիվ գործակալության բնականոն աշխատանքը հաջողությամբ է ընթանում:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը դեռեւս չի վերականգնվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում