Պաշտոնական Բաքուն մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովի հետ կապված ԱՄՆ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պատասխանել է Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու վերաբերյալ ԱՄՆ ազգային անվտանգության մամուլի ծառայության օգոստոսի 31-ին արած հայտարարությանը, որտեղ Հունգարիայից եւ Ադրբեջանից պահանջել է բացատրություններ տալ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ ներում շնորհելու առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով SalamNews-ը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների գծով բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսգերովն այդ կապակցությամբ հայտարարել է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցում եւ Հունգարիան, եւ Ադրբեջանը առաջնորդվել են դատապարտյալների արտահանձնման վերաբերյալ 1983 թ-ին ընդունված Եվրոպական կոնվենցիայի դրույթներով:

Սաֆարովին ներում շնորհելու հարցի հետ կապված Ալեսգերովը նշել է, որ հունգարական դատարանի կողմից կայացված վճիռը սահմանափակել է միայն վճռի ընդունման պահից 30 տարվա ընթացքում դատապարտյալին ազատ արձակելու հնարավորությունը` հավելելով, որ այդ սահմանափակումը չի տարածվում դատապարտյալին ներում շնորհելու կամ համաներման հնարավորության վրա:

Ալեսգերովը հայտարարել է, որ Սաֆարովին ներում է շնորհվել Ադրբեջանի օրեսնդրությանը համապատասխան: Նա «հավաստել» է, որ Ադրբեջանում պատիժը կրելու համար Հունգարիայի կողմից արտահանձնման գործառույթն, ինչպես նաեւ նրա հետագա ներումն ու ազատումն ամբողջությամբ համապատասխանել է դատապարտյալների արտահանձնման մասին Եվրոպական կոնվենցիային եւ Ադրբեջանի ներքին օրենսդրությանը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA