2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական արտադրանքի մթերման, արտահանման, շուկաների գործունեության առումով այս տարվա ընթացքումՀայաստանը կարողացել է ապահովել բարձր կազմակերպվածություն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզի «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանի բացման արարողությանը հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Չնայած աշխատանքի ընթացքում որոշակի դժվարություններ են առաջանում, սակայն կարողանում ենք հաղթահարել: Մթերման հարցում մենք խնդիրներ չունենք, քանի որ բոլոր գործարաններն աշխատում են. կազմակերպվում է նաեւ արտահանումը: Այս տարի արտահանել ենք արդեն 520 տոննա դեղձ, նախորդ տարում `400 տոննա»,-տեղեկացրեց նախարարը: Նրա խոսքով` մթերող կազմակերպությունները դեղձը մթերում են 50-60 դրամով, արտահանվում` 100 դրամով:
«Այսօրվա վիճակով մթերվել է 15 հազար տոննա բանջարեղեն, 8 հազար 900 տոննա պտուղ, որոնք անցյալ տարվա ցուցանիշերից բարձր են մի քանի անգամ: Ծիրանի ծավալները գերազանել են անցյալ տարվա ցուցանիշերը մոտ 80 տոկոսով, եւ ընդհանրապես, արտահանման ծավալները 2011թ-ի ցուցանիշերը գերազացել են 15.7 տոկոսով»,-ընդգծեց Կարապետյանը: